Կոնվերս ինկասացիա

Մեր մասին

Կոնվերս Ինկասացիա ՍՊԸ հանդիսանում է ՀՀ ինկասացիոն շուկայում առաջատարներից մեկը:

Մենք կատարում ենք կանխիկ միջոցների արագ և ապահով ընդունում, փոխադրում (տեղափոխում) և հանձնում (ինկասացիա) ամեն օր՝ առանց հանգստյան օրերի և տոների: Բարձր որակավորված անձնակազմը պատրաստ է սպասարկել արտասահմանյան արտադրության տարբեր բեռնատարությամբ զրահապատված ավտոմեքենաներով՝ անմիջապես կազմակերպության ավտոկանգառից:
Ինկասացիան իրականացվում է ՀՀ ողջ տարածքում և ԼՂՀ-ում:

  • Ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պայմաններին
  • Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն ունեն որակավորման և մասնագիտական համապատասխանություն, անցնում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հատուկ պատրաստության ստուգումներ
  • Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջներին բավարարող դրամապահոց, անվտանգության ազդարարման համակարգ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ միացված ռադիոկապ, կայանատեղի
  • Ինկասատորը ինկասացիայի ժամանակ կրում է զենք և զրահաբաճկոն
  • Մեքենաներն արտադրված են զրահապատ և համապատասխանում են ինկասացիա իրականացնելու նպատակով արտադրված մեքենայի համար սահմանված նվազագույն զրահապատման չափանիշներին և նախատեսված են ինկասացիա իրականացնելու համար
  • Մեքենաները կահավորված են կապի այնպիսի միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս կապ հաստատել ինչպես ինկասացիոն կազմակերպության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ
  • Ունենք ինկասացիոն զրահապատված ավտոմեքենա՝ սարքավորված ռադիոկապով, ինչպես նաև հատուկ ձայնային և լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով:
  • Ավելի քան 7 երթուղի
  • Մարզային փոխադրումներ
  • Ավելի քան 50 հաճախորդ և 5բանկ-գործընկեր
  • 55 ինկասացվող օբյեկտներ

Կազմակերպության հիմնական ծառայությունները

  • Հասույթի ինկասացիա և հաճախորդի Բանկային հաշվին ամրացում
  • Կանխիկ միջոցների /այդ թվում՝ մանրադրամի/ ինկասացում
  • Կոնվերս Բանկ ՓԲԸ հաճախորդների միջոցների ինկասացում՝ հաճախորդի կողմից պահանջված թղթադրամներով
  • Հասույթի ինկասացում այլ կազմակերպության դրամարկղ
  • Այլ արժեքավոր իրերի ինկասացիա

Մեր առավելությունները

  • Ինկասացվող դրամական կանխիկ միջոցների առավելագույն քանակի սահմանափակման բացակայություն
  • Ինկասացիոն դրամական կանխիկ միջոցների առավելագույն քանակ
  • Ինկասատորի կողմից դրամական կանխիկ միջոցների ընդունման պահից հաճախորդի առջև կազմակերպության լրիվ նյութական պատասխանատվություն՝ փաստացի ընդունված գումարի չափով, բայց ոչ ավելին, քան նշված է ուղեկցվող փաստաթղթերում
  • Արժեթղթերի, վճարահաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև այլ արժեքավոր իրերի տեղափոխում
  • Ճկուն սակագնային քաղաքականություն և՛ Բանկի ծառայություններից, և ՛ ինկասացիոն ծառայություններից օգտվելու համար